«Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն անցնում են աշխատանքային ձմեռային գրաֆիկի

Հրապարակող՝

 ԿԳՄՍ

Նոյեմբերի 1-ից «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն անցնում են աշխատանքային նոր՝ ձմեռային գրաֆիկի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը բաց կլինի շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10:00-21:00։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի երեքշաբթիից շաբաթ՝ ժամը 10:00-18:00, կիրակի՝ ժամը 10:00-16:00։ Երկուշաբթի օրերը կլինեն ոչ աշխատանքային։

Այս փոփոխությունները նպատակ ունեն ապահովել այցելուների հարմարավետությունը և համապատասխանեցնել արգելոց-թանգարանների աշխատանքը սեզոնային պահանջներին։

Ամենաթարմ