fbpx
Մշակույթ

Գասպար Նոեն Marvel-ի ֆիլմերն ու դրանց երկրպագուներին հիմար է անվանել

Ռեժիսոր Գասպար Նոեն խիստ քննադատել է Marvel ստուդիայի ֆիլմերը և շատ կտրուկ արտահայտվել ամերիկացի հեռուստադիտողների մասին, այս մասին գրում է The Independent-ը։

«Դա նման է այն հարցին. Հիտլե՞րն է ստեղծել նացիստական ​​Գերմանիան, թե՞ նացիստական ​​Գերմանիան է ստեղծել Հիտլերին: Ի՞նչ եք կարծում, Marvel-ի ֆիլմե՞րն են ամերիկացիներին հիմար դարձնում, թե՞ ամբողջ Ամերիկան ​​այնքան հիմար է, որ նման ֆիլմեր են ստեղծվում` նրանց մտքին համապատասխանեցնելու համար»,- ասել է նա։

Նոեն ֆրանս-արգենտինացի հակասական ռեժիսոր է, իր ֆիլմերում նկարահանել է բռնաբարություն, չի խնայել թմրամիջոցների ցուցադրումը և դրանց օգտագործման հետևանքները: Նոեն միաժամանակ առաջատար միջազգային կինոփառատոների մրցութային ծրագրերի կրկնակի մասնակից է։

Նոեն առաջին ռեժիսորը չէ, ով քննադատում է Marvel-ի ֆիլմերը։ Ավելի վաղ բրիտանացի ռեժիսոր Ռիդլի Սքոթն էր քննադատել սուպերհերոսների մասին ֆիլմերը` թույլ սցենարների համար և ասել, որ նման ֆիլմերը «փրկում» են հիմնականում հատուկ էֆեկտները։

Իր հերթին, ռեժիսոր Թերի Գիլիամն ասել էր, որ կինոթատրոններում սուպերհերոսների ֆիլմերի գերակայության պատճառով տուժում են ավելի փոքր կինոնախագծերը։

2019 թվականի հոկտեմբերին էլ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան էր քննադատել սուպերհերոսների մասին ֆիլմերը և հրաժարվել դրանք կինոարվեստ համարելուց։ Նույն դիրքն է զբաղեցրել նաև Մարտին Սկորսեզեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ