fbpx
Սպորտ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Եվրոպայի առաջնության համար

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մայիսի 28-ին Տիրանա կմեկնեն Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականները, հայտնում է ՀԱՕԿ-ը։

Մինչ այդ, մեր հավաքականները այսօրվանից նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքները կսկսեն: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց թիմը կմարզվի Աբովյանում, իսկ Արտաշես Ներսիսյանի ղեկավարած կանանց հավաքականը՝ Օլիմպավանում:

Հայտնի են նաև թիմերի կազմերը.

Ռաֆիկ Հարությունյան, Կարեն Մարգարյան – երկուսն էլ ՝ 81 կգ
Անդրանիկ Կարապետյան , Վարդան Մանուկյան – երկուսն էլ՝ 89 կգ
Արա Աղանյան, Դավիթ Հովհաննիսյան – երկուսն էլ՝ 96 կգ
Սամվել Գասպարյան – 102 կգ
Արսեն Մարտիրոսյան – 109 կգ
Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան – երկուսն էլ՝ +109 կգ:

Կանայք՝

Իզաբելա Յայլյան – 55 կգ
Տաթև Հակոբյան – 76 կգ
Հռիփսիմե Խորշուդյան – 87 կգ:

Մրցաշարի մեկնարկի նախօրեին տեղի կունենա Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովը, որտեղ ելույթ կունենա Հայաստանի ԿԳՄՍ նախարարության աշխատակից, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: Նա կներկայացնի 2023 թվականին Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության մրցավայրի հնարավորությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ