Կանանց պայքարի 1/32 եզրափակչում միմյանց հանդիպել են հայազգի Մարգարիտա Գասպարյանն ու ամերիկուհի Սերենա Ուլյամսը: Ամերիկյան թենիսի լեգենդը 2 սեթում՝ 6-2, 6-4 հաշվով հաղթեց ու դուրս եկավ 1/16 եզրափակիչ:
1 ժամ 35 րոպե տևած պայքարում Գասպարյանը խլեց մրակցի 3 մատուցում՝ զիջելով սեփականներից 6-ը:
Ուիլյամսի անվան դիմաց գրանցվեց 7 էյս՝ մրցակցի 1-ի դիմաց: