fbpx
Սպորտ

Գատուզոն կհեռանա Միլանից

Իտալական «Միլանը» հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կհեռանա Միլանից:

Նշվում է, որ որոշումը կայացվել է երկկողմ համաձայնությամբ: «Ռոսոներիների» գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսը ի սրտե շնորհակալություն է հայտնել նրան և նշել. «Ես պատիվ եմ ունեցել շփվելու Գատուզոյի հետ վերջին վեց ամսվա ընթացքում, երբ ժամանեցի «Միլան»:

Նա առավելագույն ջանք է թափել ու քրտնաջան աշխատել: Միշտ իր վրա է վերցրել պատասխանատվությունը և ամեն ինչից վեր է դասել ակումբը:

Նոր գլխավոր մարզչի անունը պարզ կդառնա մինչև Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարի մեկնարկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ