ՀՀ-ը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին․ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի նախագահին

Ամենադիտվածներ

ՀՀ ԱԳ մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունները:

Նշվում է, որ հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:

«Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ամենաթարմ