Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 132 շենք է ավերվել

Հրապարակող՝

Իսրայելը 100 ավիահարված է հասցրել Գազային․ կան տասնյակ զոհեր

ТАСС-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի հրապարակված զեկույցում նշվում է, որ Գազայի հատվածում Իսրայելի հրթիռային հարձակումներից առնվազն 132 շենքեր են ավերվել, վնասվել են տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ:

Ըստ զեկույցի, որը հիմնված է հասարակական աշխատանքների նախարարության և առափնյա անկլավի բնակարանաշինության տվյալների վրա, «132 շենքեր, որոնք ներառում էին 621 միավոր կիացարան և կոմերցիոն օբյեկտներ, ամբողջովին ավերվել են, 316 տուն լրջորեն վնասվել է և պիտանի չէ բնակության համար»: Եվս 6500 բնակելի միավորներ միջին կամ աննշան վնասվածքներ են ստացել:

Ռմբակոծություններից վնասվել են վեց հիվանդանոցներ և ինը բժշկական հաստատություններ: Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը նախօրեին հայտարարել էր, որ դադարեցվում է կորոնավիրուսի թեստավորումը բնակչության շրջանում՝ Իսրայելի կողմից հրթիռակոծման հետևանքով անկլավում գտնվող միակ լաբորատորիայի աշխատանքի դադարեցման պատճառով:

Ամենաթարմ