fbpx
Աշխարհ

Գազայի հատվածում հիվանդանոցները պետք է պաշտպանված լինեն․ Բայդեն

Միացյալ Նահանգները հուսով է, որ Իսրայելը Գազայի հատվածում ավելի զգույշ կգործի խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար՝ հիմք ընդունելով այն, որ բուժհաստատությունները պետք է պաշտպանված լինեն։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Ինչպես գիտեք, ես չեմ վարանել իմ մտահոգությունը հայտնել տեղի ունեցողի վերաբերյալ: Ես հուսով եմ ու ակնկալում եմ, որ ավելի քիչ սևեռուն գործողություններ կլինեն։ Եվ մենք շարունակում ենք կապի մեջ մնալ իսրայելցիների հետ»,- ընդգծել է ԱՄՆ առաջնորդը՝ մեկնաբանելով Գազայի հատվածի բժշկական հաստատությունների շուրջ ստեղծված իրավիճակը:

Բայդենի խոսքով՝ ջանքեր են գործադրվում պատանդների ազատ արձակմանը հասնելու նպատակով Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններում դադար անելու ուղղությամբ։

«Այդ բանակցությունները շարունակվում են: Կատարցիների հետ նույնպես փոխգործակցություն է ընթանում: Ուստի ես որոշ չափով պահպանում են լավատեսությունս: Այնուամենայնիվ, հիվանդանոցները (Գազայի հատվածում – խմբ․) պետք է պաշտպանված լինեն», – նշել է ԱՄՆ նախագահը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ