ՌԴ պետդումայում գնահատել են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետևանքները

Ամենադիտվածներ

Զարիֆը անակնկալ այց է կատարել G7 գագաթնաժողով

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է ամերիկյան դատարաններում Թուրքիայի դեմ դատական հայցերով։ РИА Новости-ի հաղորդմամբ՝  այսպիսի հայտարարություն է արել ՌԴ պետական դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է ամերիկյան դատարաններում Թուրքիայի դեմ բազմաթիվ դատական հայցերով, իսկ դա անվտանգ չէ պաշտոնական Անկարայի համար»,- ասել է Սլուցկին առցանց ճեպազրույցի ժամանակ:

Նա հավելել է, որ «անհնազանդ Անկարան նյարդայնացնում է ամերիկյան ղեկավարությանը»:

Սլուցկին պարզաբանել է, որ ԱՄՆ-ի համար նյարդայնացնող է նաև Թուրքիայի կողմից Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, այդ թվում՝ ռուսական С-400-ների ձեռքբերումը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին հայերի բնաջնջումը պաշտոնապես ճանաչել է ցեղասպանություն։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();