Թուրքիայում կարճ ժամանակում միջազգային գազային հանգույց կստեղծվի. Էրդողան

Հրապարակող՝

Թուրքիայում կարճ ժամանակում միջազգային գազային հանգույց կստեղծվի. Էրդողան

Թուրքիայում կարճ ժամանակում միջազգային գազային հանգույց կստեղծվի, իսկ դրա ամենահարմար վայրը Թրակիան է՝ երկրի եվրոպական մասում՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` մեկնաբանելով հոկտեմբերի 13-ին Աստանայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունների արդյունքները, որոնց ժամանակ քննարկել են նաև այդ հարցը, հայտնում է ТАСС-ը։

«Մենք ունենք գազի ազգային բաշխիչ կենտրոն, սա կլինի միջազգային։ Ձգձգումների մասին խոսք լինել չի կարող, մեր ընկերները կանցկացնեն անհրաժեշտ բանակցություններ և անմիջապես կսկսեն աշխատանքը։ Անվտանգության ապահովման հարցում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, նախնական աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ»,- Աստանայից վերադառնալուց հետո հայտարարել է Էրդողանը։

Ելիսեյան պալատը անիմաստ է համարել Թուրքիայում նոր ենթակառուցվածքների ստեղծումը՝ Եվրոպան ռուսական գազով ապահովելու համար։

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի խոսքով՝ նոր հանգույց ստեղծելու կարիք չկա, քանի որ Եվրոպան ձգտում է ազատվել ռուսական գազից կախվածությունից։

Ամենաթարմ