fbpx
Աշխարհ

ԵԽԽՎ-ն Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է որպես ահաբեկչական ռեժիմ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձև, որով Ռուսաստանի Դաշնությունը որակվել է որպես «ահաբեկչական ռեժիմ»:

Այդ մասին «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականում հայտնել է Ուկրաինայի խորհրդարանում «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության պատգամավոր Մարինա Բարդինան:

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության արգեսիայի հետագա էսկալացիան» վերնագրով բանաձևի օգտին քվեարկել են ԵԽԽՎ-ի 90 պատգամավորներ:

Փաստաթղթում նշվում է, որ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան պետք է միանշանակ և անվերապահորեն դատապարտվի որպես հանցագործություն, միջազգային իրավունքի խախտում և համաշխարհային խաղաղության ու անվտանգության գլխավոր սպառնալիք»:

ԵԽԽՎ-ն նաև վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների կարևորությունը և կոչ է արել շարունակել զենքի տրամադրումը Կիևին:

ԵԽԽՎ-ն հայտարարել է Ուկրաինայի դեմ ռազմական հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար հատուկ միջազգային դատարան ստեղծելու անհրաժեշտության մասին:

Ուկրաինայում կատարված հանցանքների համար Ռուսաստանի պատասխանատվության հարցը կներառվի Եվրոպայի խորհրդի պետությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովի օրակարգում:

Այդպիսով, ԵԽԽՎ-ն դարձել է առաջին միջազգային կազմակերպությունը, որը Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է «ահաբեկիչ-պետություն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ