Ինը պաղեստինցիներ վնասվածքներ են ստացել Գազայի հատվածում իսրայելցի զիվորականների հետ բախումների ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի Առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ բախումները տեղի են ունեցել անկլավի կենտրոնական մասում՝ Ջաբալիա քաղաքում։
Իսրայելական բանակն իր հերթին հայտնել է մեկ զինծառայողի վիրավորման մասին։ Ենթադրաբար, նրա ուղղությամբ պայթուցիկ սարք է նետվել։
Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը նշում է, որ ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ շարժման զինվորական երկու դիրքերի վրա։
Բախումների նոր ալիքը սկիզբ է առել ավելի քան 1 շաբաթ առաջ պաղեստինցի 3 դեռահասների մահից հետո։