fbpx
Աշխարհ

Գազայում պատերազմի տարելիցին ընդառաջ տարբեր երկրներում ցույցեր են

«Համաս» արմատական խմբավորման (ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված) Իսրայելի վրա հարձակման տարելիցի նախօրեին, որի պատասխանը Գազայի հատվածում Իսրայելի շարունակվող ռազմական արշավն էր, տարբեր երկրներում զանգվածային ցույցեր են տեղի ունենում։

Որպես կանոն դրանք կազմակերպվում են պաղեստինամետ ակտիվիստների կողմից։ Ցույցերի հիմնական կարգախոսը Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցումն է։ Ցուցարարները Իսրայելին մեղադրում են Գազայի խաղաղ բնակիչների սպանության մեջ՝ պնդելով, որ դա պաղեստինցի բնակչության ցեղասպանություն է։

Մի շարք երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում, ցույցեր են տեղի ունենում ի պաշտպանություն Իսրայելի։

Ցույցեր են Հռոմում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Համբուրգում և այլն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ