Սերբիայի կառավարությունն արգելել Է բնական գազի արտահանումը

Հրապարակող՝

Սերբիայի կառավարությունն արգելել Է բնական գազի արտահանումը

Ամենադիտվածներ

Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել մինչև հոկտեմբերի 31-ը բնական գազի արտահանումն արգելելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

«Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել մինչև հոկտեմբերի 31-ը երկրից բնական գազի արտահանման ու դուրսբերման ժամանակավոր արգելքի մասին, որպեսզի ապահովի հայրենական շուկայի հուսալի մատակարարումը և տնտեսությունների ու քաղաքացիների համար վնասի կանխումը»,-ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը «Թուրքական հոսք» գազատարի սպառնալիքների մասին հաղորդագրությունների լույսով հոկտեմբերի 10-ին կոչ է արել ՆԳ նախարարությանը և հատուկ ծառայություններին՝ ուժեղացնել երկրի գազափոխադրման համակարգի պահպանությունը, որը ռուսաստանյան գազատարով երկնագույն վառելիք է ստանում: Այն ժամանակ նա հիշեցրել է, որ միայն Բելգրադը մեկ օրում ծախսում է երեք միլիոն խորանարդ մետր գազ, իսկ օրական ՌԴ-ից գազատարով ստացվում Է վեց միլիոն խորանարդ մետր է:

Ամենաթարմ