Եվրոպայում գազի գնի պատմական ռեկորդից՝ 1 խորանարտ մետրի համար 1900 դոլարից հետո դրա գինը կտրուկ նվազում է։
Ռեկորդը գրանցվել է հոկտեմբերի 6-ին։ Ընդամենը 12 օր անց այն արդեն նվազել է 900-ից ավել դոլարով։
Այսպիսով, այսօր գրանցվել է 980 դոլար գին՝ մեկ խորանարդ մետրի համար։
Այս տվյալը վերցված է Լոնդոնի ICE բորսայից։ Այն ամենացածրն է։ Բայց բոլոր սակարկություններում գինը տատանվում է 980 դոլարի շուրջ։
Նշենք, որ այս արժեքը 10 տոկոսով ցածր է նախորդ շաբաթվա արժեքից։
