fbpx
Աշխարհ

ԵՄ նախարարները համաձայնության են եկել գազի կրճատման ծրագրի շուրջ

Եվրամիության էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել մի առաջարկի շուրջ, որը պահանջում է անդամ երկրներից օգոստոսից մարտ ամիսներին կրճատել գազի օգտագործումը 15 տոկոսով՝ ձմռանը Ռուսաստանից մատակարարումների հուսալիության վերաբերյալ մտավախություններից խուսափելու համար:

«Անդամ երկրներն այսօր քաղաքական համաձայնություն են ձեռք բերել այս ձմռանը բնական գազի պահանջարկը կամավոր 15 տոկոսով կրճատելու վերաբերյալ», – ասվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ:

«Գազպրոմը»՝ հայտարարել է, որ դադարեցնում է «Հյուսիսային հոսք 1» գազատարի վերջին երկու գործող ուղություններից մեկի շահագործումը շարժիչի տեխնիկական վիճակի պատճառով։ Չորեքշաբթի օրվանից գազատարով մատակարարումները Եվրոպա պետք է կրճատվեին մինչև օրական 33 միլիոն խորանարդ մետր՝ դրա հզորության մոտ 20 տոկոսը:

Անցյալ տարի ռուսական գազին բաժին է ընկել ԵՄ-ի էներգակիրների ներմուծման մոտ 40 տոկոսին: Էներգակիրների, հատկապես գազի մատակարարումների վերաբերյալ դաշինքում մտահոգությունները մեծացել են, քանի որ Ռուսաստանը վերջին ամիսներին կրճատել է մատակարարումները Ուկրաինայում պատերազմի ֆոնին, որը դիտվում է որպես պատասխան արևմտյան պատժամիջոցների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ