fbpx
Աշխարհ

Գերագույն ռադայի պատգամավորը պահանջում է քրգործ հարուցել «Ժողովրդի ծառան» սերիալի ստեղծողների դեմ

Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն Ներքին գործերի նախարարությունից պահանջել է քրեական գործ հարուցել «Ժողովրդի ծառան» սերիալի ստեղծողների, սցենարիստների և գլխավոր դերերը մարմնավորողների դեմ: Նա դիմել է Ավակովին, որը այդ պահին դահլիճում չի եղել.

«Ես այժմ ուզում եմ, որ իմ ելույթն ընկալվի որպես պատգամավորական առաջարկ: Արդյո՞ք կհարուցվի քրեական գործի «Ժողովրդի ծառան» սերիալի ստեղծողների, սցենարիստների ու գլխավոր դերերում հանդես եկողների դեմ: Սերիալում տեսարան կա այն մասին, որ խորհրդարանում կրակահերթ է լինում, որից հետո կազմակերպում են նախագահի հուղարկավորությունը»,- ասել է Ռադայի փոխխոսնակը:

Նա նշել է, որ պատգամավոր Նադեժդա Սավչենկոն միայն նման մտքերի համար այժմ կալանավայրում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ