Երեկ գիշերը մինյանց հետ գերակտիվ ու դրամատիկ հանդիպում անցկացրին Նիդերլանդների ու Ուկրաինայի հավաքականները՝ EURO-2020-ի շրջանակներում։
C խմբում ընդգրկված այս թիմերը խաղը սկսեցին շատ ակտիվ։ Երկուստեք գրոհներում ավելի վտանգավոր է Նիդերլանդների հավաքականը։ Այնուամենայնիվ, առաջին կեսում գոլեր չգրանցվեցին և թիմերը գնացին ընդմիջման 0-0 հաշվով։
Երկրորդ կեսում գոլերի առումով պատկերը գլխիվայր շրջվեց։ Նույն ակտիվությամբ շարունակվող խաղի 52-րդ րոպեին Ժորժինյոն Վեյնալդումն առաջ մղեց հոլանդացիներին։ 58-րդ րոպեին Վաուտեր Վեգորստը հաշիվը կրկնապատկեց։ Բայց, այս անհույս թվացող իրավիճակում, երբ Ուկրաինան զիջում էր բոլոր առումներով, թիմի ավագ Անդրեյ Յարմոլենկո 75-րդ րոպեին հեռահար ֆանտաստիկ հարվածով կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Անցավ ևս 4 րոպե Ռոման Յարեմչուկը հավասարեցրեց հաշիվը։ Թվում էր, թե Ուկրաինան որսացել է խաղի թելը, բայց 85-րդ րոպեին Դենզել Դյումֆրիսը կրկին առաջ մղեց Նիդերլանդներին ու այս անգամ՝ վերջնական։
Այսպիսով՝ Ուկրաինան պարտվեց Նիդերլանդներին ու այս պահին C խմբում Հյուսիսային Մակեդոնիայի հետ միասին ունի 0 միավոր, իսկ Ավստրիան ու Նիդերլանդներն ունեն 3-ական միավոր։
https://www.youtube.com/watch?v=PH8G4ZXIwRM