Մյունխենի «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսկին ֆանստաստիկ արդյունավետություն է ցույց տալիս։
Նա ակումբի ու ազգային հավաքականի կազմում արդեն իսկ հասցրել է 64 գոլի հեղինակ դառնալ։
Այս ցուցանիշով նա ավելի քան 20 գոլով առաջ է անցել Կրիշտիանու Ռոնալդուից (42 գոլ) և Լիոնել Մեսսիից (41 գոլ)։
Նշենք, որ 33-ամյա լեհ հարձակվողը Չեմպիոնների Լիգայի օրերս կայացած խաղում գրավեց նաև Կիևի «Դինամոյի» դարպասը։