fbpx
Հասարակություն

Գերիների հարազատները դեռ փակ են պահում Շիրակի մարզպետարանի դռները

Շիրակի մարզպետարանի շենքի ներսում քիչ առաջ բախում էր տեղի ունեցել բողոքի ակցիա անցկացնող գերիների հարազատների և ոստիկանների միջև, ովքեր եկել էին մարզպետարանի շենքի ելումուտը բացելու համար։

Հրմշտոցի պատճառով կոտրվել էր մարզպետարանի դռան ապակին, աթոռները, վատացել էր գերիներից մեկի մայրը։

Aravot-ի հետ զրույցում գերիների հարազատներից մեկը փոխանցել է, որ դեռ փակ են պահում պետական այս կառույցի ելումուտը, չեն թողնում աշխատակիցները տուն գնան։ Նրանք թույլատրել են տուն գնալու միայն կին աշխատակիցներին։

«Մեր բողոքի ամբողջ իմաստն այն է, որ մնան իրենց կաբինետներում ու լուծում գտնեն մեր հարցին։ Հերիք եղավ, էս ի՞նչ պատմություն է, մեր երեխեքը Բաքվի բերդեր ընկել են էս հենց ոստիկանների համար, որ իրենք գան, մեզ ջարդե՞ն։ Ոչ մի հստակ պատասխան տվող չկա, պահանջում ենք մեր երեխաներին հարցն անհապաղ լուծել»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ