Գերմանիան Ուկրաինային կմատակարարի ժամանակակից սպառազինության խմբաքանակ․ Շոլց

Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում Գերմանիան Ուկրաինային կմատակարարի ժամանակակից սպառազինության խմբաքանակ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Պրահայի Չարլզի համալսարանում։

«Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում Ուկրաինան մեզանից կստանա նոր գերժամանակակից սպառազինություն, մասնավորապես հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադիոտեղորոշիչ համակարգեր, հետախուզական անօդաչու սարքեր», – ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Նա նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 25-ին Բեռլինում կկայանա Ուկրաինային օգնության վերաբերյալ համաժողով։

Ամենաթարմ