Գերմանիան, Ֆրանսիան եւ Միացյալ Թագավորությունը հատուկ թիրախային մեխանիզմ են ստեղծել՝ Իրանի հետ հաշվարկների համար, ինչը թույլ է տալիս շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները, հաղորդում է «NDR» հեռուստառադիոընկերությունը:
Նշվում է, որ այս մեխանիզմը կկոչվի՝ «INSTEX-առեւտրային փոխանակմանն աջակցության գործիք»:
Բրյուսելում գտնվող դիվանագիտական աղբյուրի համաձայն, «INSTEX»-ը կգրանցվի որպես մասնավոր կառույց: Այլ աղբյուրների հավաստմամբ `իրավաբանական անձը, որի հիման վրա կստեղծվի մեխանիզմը, կարող է գրանցվել Ֆրանսիայում, կազմակերպությունը կարող է գլխավորել Գերմանիայի ներկայացուցիչը, իսկ հիմնական ներդրողը հանդիսանա բրիտանական կողմը, հաղորդում է« ՌԻԱ Նովոստին »:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը հանդես եկան Իրանի հետ ֆինանսական հաշվարկի մեխանիզմի ստեղծման գաղափարի շուրջ, ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկո Մոգերերին հայտարարել է, որ գործարքի ապահովման համար կստեղծվի իրավաբանական անձ, որը թույլ կտա եվրոպական ընկերություններին համագործակցել Թեհրանի հետ՝ եվրոպական օրենքների շրջանակներում:
Աղբյուր՝aif.ru
Թարգմ. azat.tv
