fbpx
Աշխարհ

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ երկրների միջև ապրանքների մատակարարման ընդհանուր պայմանագրից

Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել դուրս գալ ԱՊՀ երկրների միջև ապրանքների մատակարարման համաձայնագրից:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալությունը, կառավարության որոշման նախագծի բացատրական փաստաթղթում նշվում է, որ համաձայնագիրը կորցրել է իր արդիականությունը: Մասնավորապես այն ենթադրում է կոնկրետ մատակարարներ կոնկրետ գնորդների համար, ինչը հակասում է շուկայական տնտեսության սկզբունքներին: Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր ԱՊՀ շրջանակներում ստորագրված մի շարք համաձայնագրերից դուրս գալու մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ