Դոնբասի, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեները չեն ազդի Ուկրաինային Գերմանիայի աջակցության վրա։ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտն այսպես է գնահատել նրանց ազդեցությունը, փոխանցում է։
Նա պարզաբանել է, որ պաշտոնական Բեռլինը ծրագրում է բովանդակալից գործել այս հարցում։ «Լավ կրթված և հագեցած զինվորականը անվտանգության լավագույն երաշխիքն է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ մեզ համար», – հավելել է Լամբրեխտը: