fbpx
Աշխարհ

Գերմանիան հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանաչափի հասնելու մասին

Գերմանիան հասել է Բունդեսվերի պաշարներից Ուկրաինային զենքի մատակարարման սահմանաչափին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Քրիստինա Լամբրեխտը:

Նախարարն ընդգծել է, որ Բեռլինը մտադիր է շարունակել աջակցել Կիևին և արդեն անհավանական քանակությամբ զենք է փոխանցել ուկրաինական կողմին։ «Բայց այստեղ ես նաև շատ պարզ եմ. մենք այստեղ հասել ենք սահմանագծին», – ավելացրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայի կառավարությունը հասցրել է հավանություն տալ ընթացիկ տարում գրեթե 5,1 միլիարդ եվրո ընդհանուր գումարի ռազմական ապրանքների մատակարարումներին, ընդ որում Ուկրաինան արդեն ստացել է մոտավորապես 686 միլիոն եվրոյի նման արտադրանք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ