Գերմանիան կհրաժարվի ռուսական նավթ ներկրելուց մինչև այս տարվա վերջ

Գերմանիան կհրաժարվի ռուսական նավթ ներկրելուց մինչև այս տարվա վերջ, նույնիսկ եթե ԵՄ-ն համաձայնության չգա այս հարցում՝ որպես հակառուսական գործողությունների դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի մաս, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Նշվում է, որ Բեռլինն արդեն զբաղվում է այլընտրանքային էներգիա մատակարարողների հետ գործարքների կնքմամբ, սակայն այն երկրների ցանկը, որոնք կլրացնեն նավթի պակասը դեռևս չի հրապարակվել։ Գերմանիայի կառավարությունը վստահ է, որ 6-7 ամսվա ընթացքում կկարողանա լուծել նյութատեխնիկական ապահովման խնդիրները, հավելել են գործակալության զրուցակիցները։

 

Ամենաթարմ