fbpx
Աշխարհ

Գերմանիայի լրագրողների միությունը Թուրքիան համարել է վտանգավոր երկիր

Օգոստոսի 14-ին Գերմանիայի լրագրողների միությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ լրագրողների համար Թուրքիան ապահով երկիր չէ:

Մասնավորապես միությունը հորդորել է լրագրողներին չմեկնել Թուրքիա ո՛չ աշխատանքային նպատակներով, ո՛չ էլ զբոսաշրջության:

Գերմանական միության՝ նման հայտարարությունը կապված է վերջերս Թուրքիայում Գերմանիայի պատգամավոր Գյոքայ Աքբուլութի ձերբակալման հետ:

«Այս վերջին դեպքը ևս մեկ անգամ ցուց տվեց, որ Էրդողանն իր բռնակալությունը քննադատողներին դիտարկում է որպես պետության թշնամի»:

Նշենք, որ գերմանացի կին պատգամավորը ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք օգոստոսի 3-ին՝ Անկարայի օդանավակայանում անձնագրի ստուգումից հետո, իր սոցիալական ցանցերում կատարված գրառումների պատճառով։ Սակայն ավելի ուշ Գերմանիայի արտգործնախարարության միջամտությամբ պատգամավորը ազատ է արձակվել և վերադարձել հայրենիք:

Գերմանիա վերադառնալուց հետո Աքբուլութը սոցացնային ևս մեկ գրառում է արել՝ նշելով, որ շարունակելու է ազատորեն արտահայտել իր մտքերը։

Կայսերիի գլխավոր դատախազությունը դեռևս 2019-ին սոցիալական ցանցերում գրառումներ անելու պատճառով «ահաբեկչական քարոզչություն անելու» մեղադրանքի հատկանիշներով Աքբուլութի նկատմամբ հետաքննություն էր սկսվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ