Աշխարհ
22:00 26/09/2019

Գերմանիայի ԱԳ նախարարը նախազգուշացրել է կլիմայի պատճառով պատերազմների մասին

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը նախազգուշացրել է կլիմայի պատճառով պատերազմների սպառնալիքի մասին: Այս մասին հաղորդում է DW-ն:

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս Մաասը նշել է, որ կլիմայի փոփոխությունն այլևս մարդկության համար սոսկ բնապահպանական մարտահրավեր չէ:

«Սա առավել հաճախ պատերազմի և խաղաղության հարց է»,-ասել է նա։

Մաասը համոզված է, որ այն պահին, երբ երաշտի երկարատև ժամանակաշրջանների, բերքի ոչնչացման և խմելու ջրի հասանելիության բացակայության պատճառով կոնֆլիկտներ սկսվեն քիչ մնացած պաշարների համար, հնարավոր կլինի խոսել «կլիմայական պատերազմների» մասին:

Գերմանացի նախարարի կարծիքով՝ ժամանակն է հետևելու կայուն զարգացման ռազմավարությանը, այդ թվում՝ արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտի քաղաքականության հարցերում:

«Համագործակցությունն ամենևին չի նշանակում սեփական երկրի շահերի դավաճանություն»,- վստահ է Մաասը:

Նա ընդգծել է, որ գլոբալիզացիայի, միգրացիայի մարտահրավերների և բնապահպանական խնդիրների պատասխանները հնարավոր է գտնել միայն համատեղ ջանքերով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ