Ապրիլի 4-ից 5-ը ՀՀ սահմանադրական դատարանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում են դատարանի նախագահի տեղակալ և առաջին Սենատի նախագահ Շտեֆան Հարբարթը, դատարանի դատավորներ, դատարանի աշխատակազմի ղեկավարը: Այցի նպատակն է երկկողմ իրավական համագործակցության հետագա ամրապնդումն ու սահմանադրական արդարադատության իրականացման ոլորտում փորձի փոխանակումը: Այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական և աշխատանքային հանդիպումներ։

