Հաննովերի մշակութային կենտրոնում կկայանա միջազգային գիտաժողով` նվիրված հայ և հրեա ժողովուրդների պատմական ընդհանրություններին: Քառօրյա գիտաժողովը կրում է «Մենք ապրելու ենք Բաբելոնից հետո. արտաքսման և ոչնչացման փորձը» խորագիրը:
Գիտաժողովին նախատեսված են մեծ թվով հայ և հրեա պատմաբանների, մշակութաբանների, գրողների, հասարակական գործիչների ելույթներ: Առանձին թեմա էլինելու համաժողովին Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հիշատակի պահպանության հարցերով Գերմանիայի կառավարության քաղաքականությունը:
Փետրվարի 24-ին մեկնարկող միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Հրեական երաժշտության Եվրոպական կենտրոնը (EZJM) և «Հայ-գերմանական հասարակություն» (DAG) կազմակերպությունը:
Հայտնում է shantnews.am-ը։
