fbpx
Աշխարհ

Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի

Մոսկվայի Նիկիտսկի ծառուղու բնակելի տան հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, «Ինտերֆաքս»-ի ներկայացուցչին տեղեկացրել է Քննչական կոմիտեի քաղաքային ղեկավար Յուլիա Իվանովան:

Այրվել են շենքի 4-րդ և 5-րդ հարկերի բնակարանները, շենքում դեռ պահպանվում է հրդեհի տարածման վտանգը:

Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ շենքում հայտնաբերել են 4 զոհի դիերը: Եվս 2 դի հայտնավերվել էավելի ուշ՜ հրդեհի վայրում զննություն կատարելու ընթացքում: ՌԴ ԱԻՆ-ում հայտնել են, որ այրվող շենքից դուրս է բերվել 42 մարդ, այդ թվում 8 երեխա: Հրդեհի հետևանքով տուժել է 3 մարդ, նրանցից 2-ը ծանր վիճակում տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ:

Բնակելի շենքում հրդեհը սկսվել էր փետրվարի 4-ի գիշերը, այն հաջողվել է հանգցնել առավոտյան՜ ժամը 08.00-ին: Այրվել է1913թ-ին կառուցված փայտյա կառույցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ