fbpx
Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է՝ համաճարակը Գերմանիայում սկսում է նահանջել․ DW

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը Գերմանիայում սկսել է նահանջել, և նկատվում են հույսի նշույլներ։

«Գերմանիայում գործող հասարակական կյանքի սահմանափակումները, վերջապես, սկսել են հարթեցնել վարակվածների թվի կորը»,-ասել է Անգելա Մերկելը։

ԳԴ Առողջապահության նախարար Յենս Շպանը հայտնել է, որ մոտ 100,000 վարակվածների շրջանում գրանցվել է ավելի քան 50,000 բուժվածներ:

«Վարակման նոր դեպքերի թվի աճը նվազում է, այն դինամիկ չէ, ինչը նկատվում էր մարտի կեսերին»,-ասել է նա:

Շպանի խոսքով Գերմանիայի հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում կա ավելի քան 10,000 ազատ տեղ:

Աղբյւրը՝ DW․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ