Աշխարհ

Գերմանիայում ապաստան հայցելու դիմումների թիվը զգալիորեն կրճատվել է

DW լրատվական գործակալությունը, հղում անելով Bild am Sonntag թերթին, հայտնում է, որ Գերմանիայում ապաստան հայցելու դիմումների թիվը զգալիորեն կրճատվել է։

Ըստ փախոստականների և միգրանտների դաշնային վարչության տվյալներով՝ 2020 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում ապաստանի համար դիմում էր ներկայացրել 2 9132 մարդ Գերմանիայում։ Դա 29 տոկոսով պակաս է, քան 2019 թվականի նույն ժամանակաշրջանում։

Ապրիլին գրանցվել է ընդամենը 4100 դիմում։ Այս ցուցանիշը ավելի քան երկու անգամ պակաս է, քան 2019 ապրիլի ցուցանիշները։ Միգրանտների մեծամասնությունը Սիրիայից են, Աֆղանստանից և Իրաքից։

Եվրամիության մյուս երկրներում նույնպես նշել են ապաստան հայցելու դիմումների թվի կրճատման մասին։ Մարտին գրանցվել է 43 տոկոսով պակաս դիմումներ, քան փետրվարին։

Մարտին  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների համար երկրի սահմանները ժամանակավորապես փակվում են, բացառությամբ ԵՄ-ում կացության իրավունք ունեցող քաղաքացիների համար և «անհետաձգելի դեպքերում»։ Մայիսի սկզբում Եվրահանձնաժողովը խորհուրդ էր տվել երկարացնել սահմանափակումները ևս 30 օրով։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ