Գերմիանիայում երեխաներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ

Գերմանիայում երթուղային ավտոբուսը, որով երեխաները դպրոց էին գնում, մխրճվել է ծառի մեջ, տուժել է 20 մարդ: Այս մասին Facebook-ում հայտնել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երկրամասի Պադերբոռն քաղաքի ոստիկանությունը:

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 2-ի առավոտյան: Բախվելու պահին ավտոբուսում եղել է 12-ից մինչև 52 տարեկան 28 ուղևոր․ ներառյալ տեղի դպրոցի բազմաթիվ աշակերտներ: Երկու հոգի ծանր վերքեր են ստացել: Ոստիկանությունը փակել է փողոցը երթևեկության համար: Պատահարի վայր են մեկնել փրկարար ծառայության աշխատակիցները, գործի է դրվել երկու ուղղաթիռ:

Այժմ պարզ չէ, թե ինչու է վարորդը կորցրել վերահսկողությունն ավտոբուսի նկատմամբ:

Կատարվում է հետաքննություն։

 

Ամենաթարմ