Գերմանիայում հորդառատ անձրևները, հեղեղումներն ու ջրհեղեղները արդեն դարձել են առնվազն 80 մարդու զոհվելու պատճառ։ Սրանից զատ՝ շուրջ 1300 մարդ համարվում է անհետ կորած։
Այս մասին հայտնում է Bild պարբերականը։
Նշվում է, որ փրկարարների կանչերի թիվն արդեն տասնյակ հազարների է հասնում։
Այսպիսի հետևանքների է հանգեցրել երկրում հուլիսի 12-ից չդադարող անձրևները, որոնց հետևանքով ափերից դուրս են եկել մի շարք գետեր։
Ըստ աղբյուրի՝ այսպիսի իրավիճակը շոկային է համարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։