fbpx
Աշխարհ

Գերմանիայում օդի չորությունը ճգնաժամային է

Գերմանիայի մի քանի շրջանում այս ամսվա ընթացքում օդի չորությունը ճգնաժամային է: Այդ մասին հաղորդում է գերմանական օդերևութաբանական ծառայությունը:

Բնակելի շատ տարածքներում նորմայով նախատեսված տեղումների քանակի միայն չորրորդ կամ հինգերորդ մասն է գրանցվել: Ամբողջ տարածքում 1 խորանարդ մետրի համար տեղումների քանակը կազմել է 55 լ՝ 78 լ-ի փոխարեն:

Ի դեպ, 3 օր շարունակ Գերմանիայի շատ հատվածներում օդի ջերմությունը 40 աստիճան է գրանցվել: Այդ ընթացքում 25 անգամ գրանցվել է նաև ռեկորդ՝ 40 և ավելի ջերմաստիճանի, օրվա տարբեր հատվածներում: Սա ներառվելու է օդերևութաբանության պատմության գրքում:

Նախորդ տարի ևս Գերմանիայում օդի չորություն էր գրանցվել, որի արդյունքում երկրի լճերի ու գետերի ջրի քանակը ռեկորդային անկում էր ունեցել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ