fbpx
Աշխարհ

Ուկրաինացի քաղաքագետը կարծում է, որ Պորոշենկոն այլևս չի վերադառնա երկիր

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը ներկայումս արտերկրում է, հնարավոր է այլևս չվերադառնա երկիր: Այսպիսի կարծիք է հայտնել ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Պոգրեբինսկին:

«Ես կասկածում եմ, որ նա կվերադառնա: Նա արդեն Ստամբուլից մեկնել է Դուբայ, իսկ հետո՝ անհասկանալի է»,- ասել է Պոգրեբինսկին:

Քաղաքագետը նաև զարմացած է, որ Պորոշենկոն շատ հեշտությամբ է կարողացել դուրս գալ երկրից:

«Մինչ այդ նա կես տոննա 100 դոլարանոց թղթադրամներ է կանխիկացրել բանկում: Հիմա ո՞վ գիտի, թե որտեղ են այդ գումարները»,- նշել է քաղաքագետը:

Նա, ի դեպ, հույս ունի, որ Զելենսկին բանտ կուղարկի, իր խոսքերով, կաշառակեր Պորոշենկոյին: Ուկրաինայի նախկին նախագահն ընտանիքի հետ հեռացել էր երկրից հուլիսի 29-ին: Ի դեպ, նա հրաժարվել էր թիկնապահներից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ