fbpx
Աշխարհ

Գերմանիայում խորտակվել է վերջերս վերականգնված, 19-րդ դարի երկկայմ առագաստանավ

Գերմանիայում կոնտեյներային նավի հետ բախման պատճառով խորտակվել է վերջերս վերականգնված 19-րդ դարի երկկայմ առագաստանավ։ Այս մասին հայտնում է Stader Tageblatt պարբերականը:

Պատահարը տեղի է ունեցել Էլբա գետի վրա՝ Համբուրգի մոտ:

Նշվում է, որ վթարի պահին առագաստանավում 43 մարդ կար, որոնց փրկարարներն արագ տարհանել են:

Առագաստանավը կառուցվել է 1883 թվականին և Գերմանիայում կառուցված վերջին փայտե նավն էր:

37-մետրանոց նավը վերականգնվել էր վերջերս 1,5 մլն եվրոյով Դանիայի նավաշինարանում: Նրա տերերը հույս ունեն այն փրկել և էքսկուրսիաների համար վարձով տալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ