Տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը, որից հետո կողմերը մամուլի ասուլիսով են հանդես եկել։
Այս մասին գրում է DW-ն։
Շոլցը ասուլիսի ժամանակ ասել է, որ Գերմանիան կանգնած է Ուկրաինայի կողքին։
Կանցլերը նշել է, որ Գերմանիան տպավորված է Ուկրաինայում ժողովրդավարական շարժումով և աջակցում է այն եվրոպական ուղուն, որը Ուկրաինան սկսել է 2014 թվականից։
Շոլցն ասել է նաև, որ երեքշաբթի օրը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կընդգծի, որ ցանկացած ներխուժում սարսափելի հետևանքներ է ունենալու։ Կանցլերի խոսքով՝ իրենք նաև պատրաստ են լուրջ երխոսության Ռուսաստանի Դաշնության հետ՝ կապված եվրոպական անվտանգության հարցերի հետ։