Գևորգ Կոստանյանի արտահանձման հարցով Հայաստանը կրկին դիմել է ՌԴ-ին

Հրապարակող՝

Գևորգ Կոստանյանի արտահանձման հարցով Հայաստանը կրկին դիմել է ՌԴ-ին

Ամենադիտվածներ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար Հայաստանը կրկին դիմել է Ռուսաստանի Դաշնությանը։ Դեկտեմբերի 17-ին ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն՝ Կոստանյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով։ Նշենք, որ նախկինում նմանատիպ միջնորդությունը մերժվել էր ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Ինտերպոլի կողմից՝ հիմնավորելով, որ գործը քաղաքական բնույթ ունի։

Գևորգ Կոստանյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով մի շարք հոդվածներով, որոնք ներառում են պաշտոնեական կեղծիք, լիազորությունների չարաշահման օժանդակություն և ապացույցների կեղծում։ 2019 թվականին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ դատարանը որոշել էր կալանավորումը որպես խափանման միջոց։ ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ Կոստանյանը և Վահագն Հարությունյանը, որոնք նույնպես հետախուզման մեջ են, ներկայումս գտնվում են Ռուսաստանում։

Ամենաթարմ