Գևորգ Կոստանյան
Գևորգ Կոստանյանի արտահանձման հարցով Հայաստանը կրկին դիմել է ՌԴ-ին
ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին դիմել է ՌԴ-ին՝ Գևորգ Կոստանյանին արտահանձնելու միջնորդությամբ։ Նախկինում նմանատիպ դիմումը մերժվել էր։
Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն որոշել է գործի վարույթը վերսկսել
Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը Facebook-ի իր էջում գրում է․ «Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով…
ՀՔԾ-ի պատասխանը չի հետաքրքրում, առաջարկս ուղղված է վարչապետին․ Գևորգ Կոստանյան
Հատուկ քննչական ծառայությունը դարձյալ կոչ է անում Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ներկայանալ և իր ունեցած տեղեկությունները հայտնել նախաքննական մարմնին օրենքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում, այլ ոչ թե հրապարակային ելույթներով և հայտարարություններով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԾ-ն՝ անդրադառնալով ավելի վաղ Գևորգ Կոստանյանի արած հայտարարությանը։ ՀՔԾ-ի հաղորդագրությունում նախ հիշեցում է արվում, որ…
Կոստանյանի փաստաբանը բողոքարկել է իր պաշտպանյալին կալանավորելու դատարանի որոշումը
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը բողոքարկել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին դատարանի որոշումը վերացնելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Կոստանյանի փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը։ Նա նշեց, որ բողոքը ներկայացրել են դեկտեմբերի 9-ին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ…
Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածով․ ՀՔԾ
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածով։ Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։ Մասնավորապես, նախկին պաշտոնյան մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական կեղծիք կատարելու (Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով), պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու ( 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով), պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու (38-314-րդ…
Գևորգ Կոստանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալամավոորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոստանյանի պաշտպաններից Համբարձում Մելիք-Սարգսյանը: Հետախուզման մեջ գտնվող Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը դատարանում քննվել էր նոյեմբերի 30-ին,…
ՄԻՊ-ի հայտարարությունը Գևորգ Կոստանյանի վերաբերյալ գործով
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությանն առնչվող բոլոր տվյալները, Պաշտպանի տրամադրության տակ գտնվող նյութերը, ինչպես նաև այդ գործի առնչությամբ քրեական հետապնդման մարմինների բանավոր և գրավոր հրապարակային ու պաշտոնական պարզաբանումները։ Սույն հայտարարությամբ Պաշտպանն անհրաժեշտ…
Հայտնի է՝ երբ է հրապարկվելու Գևորգ Կոստանյանի կալանավորման վերաբերյալ միջնորդության որոշումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդության որոշումը կհրապարակի դեկտեմբերի 4-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կոստանյանի պաշտպաններց Համբարձում Մելիք-Սարգսյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտպանը պատրաստվում է բողոքարկել Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու Հատուկ քննչական ծառայության որոշումը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտնել է…
Ոչ մեկին ապօրինի չենք դատում․ Սասուն Խաչատրյան
Այսօր ՀՔԾ-ի կազմավորման 12-ամյակի միջոցառումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց պատասխանելու լրագրողների հարցերին, նստեց մեքենան և հեռացավ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այն հայտարարությունը, թե իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ապօրինի է, սակայն դա անողների նկատմամբ հետապնդումը լինելու է օրինական։ «Մենք ապօրինի ոչ մեկին չենք դատում»,-ասաց նա՝…
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օջանյանյանը: Նա նշել է, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես…
10 մարդու մահվան գործով դեռևս մեղադրանք չի առաջադրվել․ Գևորգ Կոստանյան
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չի մեկնաբանում մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց, Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այս տարվա փետրվարին իրեն առաջարկել են Գլխավոր դատախազի պաշտոնը, եթե նա համաձայնի ցուցմունք տալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։ Հարցին՝ արդյոք իրեն իշխանություններից նոր պաշտոնի առաջարկներ եղե՞լ են, նա նույն պատասխանը տվեց. «Չեմ մեկնաբանում»։ Դիտարկմանը, որ հեղափոխությունից հետո ինքը…
Եթե Կոստանյանը չներկայանա, ավելի մեծ ինֆորմացիա կտրամադրենք․ ՀՔԾ պետ
«Մարտի 1»-ի գործով եթե մեղադրյալներ են լինում և չեն ներկայանում, նրանց նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվելուն և հարցին, թե կա՞ն երաշխիքներ, որ մեղադրյալների նկատմամբ տեղի կունենա արդարադատություն:…
Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օջանյանյանը: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»,-…
Հրայր Թովմասյանը ՀՔԾ-ում հարուցված քրգործում մեղադրյալի կարգավիճակ չունի
Պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործում Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը մեղադրյալի, կասկածյալի կարգավիճակ չունի։ Այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ): Մինչդեռ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Փաստինֆո» կայքին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտմամբ: Սահմանադրական դատարանի դատավորին մեղադրյալ ներգրավելու…










