Հայաստանի ազգային հավաքականի ու պորտուգալական «Շավիշի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վերականգնվում է վնասվածքից, որը ստացել էր Պորտուգալիայի առաջնության 13-րդ տուրի խաղում:
Դեկտեմբերի 17-ին «Մորեյրենսի» դեմ անցկացրած խաղից հետո Ղազարյանը խաղադաշտ դուրս չի եկել:
Ֆուտբոլիստն իր «Ինստագրամի» «սթորի» բաժնում տեղադրել է տեսանյութեր մարզասրահում կատարած վերականգնողական վարժություններից:
Հայտնում է armsport.am-ը։
