Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր համայնքների ղեկավարների, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի և Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևորականների ուղեկցությամբ եղել է մարզի մի քանի համայնքներում և «Մարտական ծառայության» մեդալներ հանձնել 2020 թ. Արցախյան պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ծնողներին։
«Այսօր համայնքների ղեկավարների, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի եւ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևորականների ուղեկցությամբ եղա մարզի մի քանի համայնքներում։
«Մարտական ծառայության» մեդալներ հանձնեցի 2020 թվականի Արցախյան պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ծնողներին։
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` Արցախյան պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության եւ արիության համար «Մարտական ծառայության» մեդալով պարգեւատրվեցին Գավառ քաղաքի բնակիչ Բագրատ Սալամյանը, Ծակքար համայնքի բնակիչ Կոմիտաս Ղուկասյանը, Լիճք համայնքի բնակիչ Արտյոմ Ավետիսյանը, Ծովինար համայնքի բնակիչ Հովհաննես Ենգոյանը, Վաղաշեն համայնքի բնակիչներ Արտյոմ Խաչատրյանը, Նվեր Բադոյանը, Զոհրաբ Արշակյանը, Նորայր Հայրապետյանը, Խաժակ Գրիգորյանը, Սամվել Գասպարյանը եւ Արտյոմ Պետրոսյանը։
Պարգևատրված զինծառայողների ծնողներին և հարազատներին ուղղված սփոփանքի խոսքում նշեցի, որ պետական բարձր պարգեւն իսկ հուշում ու փաստում է, թե ինչ սխրանքներ են գործել մեր հերոս տղաները, արիության ինչ դասեր են տվել։ Նրանք այն խիզախ ու նվիրյալ զինվորներն էին, որ թշնամու դեմ կռիվ տվեցին մինչեւ վերջին շունչը: Հանուն նրանց անունների հարատեւության ու անավարտ նպատակների, հանուն մեր հայրենիքի հավերժության մենք պետք է հզորանանք ու միավորվենք, արարենք ու շենացնենք մեր երկիրը։
Հավերժ փառք ու պատիվ մեր հերոսներին»։