fbpx
Հասարակություն

254 միլիոն դրամ հատկացվել է Գեղարքունիքին՝ շարունակելու և ավարտելու համար սուբվենցիոն ծրագրերը

ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի նիստում որոշում կայացվեց՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման շրջանակներում 2022 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման միջոցով 254 միլիոն դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին՝ 2020-2021 թվականների ընթացքում մեկնարկած սուբվենցիոն 14 ծրագրերի շինարարական աշխատանքները շարունակելու և ավարտի հասցնելու նպատակով:

Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության հաղորդմամբ՝ տրամադրված գումարի շրջանակներում կշարունակվեն և կավարտվեն Աստղաձոր համայնքի փողոցների ոռոգման համակարգի, Ներքին Գետաշեն համայնքի ոռոգման ցանցի կառուցման, Նորատուսի ներհամայնքային ճանապարհներիի ասֆալտապատման, լուսավորության ցանցի և համայնքապետարանի վարչական շենքի, Սարուխան համայնքի փողոցային լուսավորության ցանցի կառուցման, նույն համայնքի ոռոգման ցանցի կապիտալ նորոգման և ջրահեռացման համակարգի կառուցման, Վարդենիս համայնքի 4 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման, Լճաշեն համայնքի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման, Ակունք համայնքի փողոցների և նրբանցքների գազիֆիկացման, 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված զինվորների հուշահամալիրի ստեղծման, նույն համայնքի Բարեկամության փողոցի ոռոգման և կոյուղու ցանցի վերակառուցման, Գեղամասար համայնքի Սոթք գյուղի գազիֆիկացման ցանցի ընդլայնման աշխատանքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ