Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետը հայտնել է, որ վերջին երկու օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք։
«Գեղարքունիքի մարզում՝ վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Արդեն ունենք ապաքինվածներ. առողջացել է 19 մարդ»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/sanosyangnel/posts/2293515154284057