fbpx
Առողջապահություն

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետարանը հայտնում է, որ մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 քաղաքացի։

«Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան և Մարտունի (քաղաք) համայնքներում։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, ըստ բժշկական ցուցումների կատարվում է քաղաքացիների ինքնամեկուսացման և մեկուսացման գործընթացը»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/gegharkunik.gov/posts/588951405312325

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ