Ղազախստանի Սենատը օրենքի նախագիծ է ընդունել, ըստ որի՝ մահապատիժը բացառվում է քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներից։
Այս մասին տեղեկանում ենք Ղազախստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ մահապատիժը վերացվում է ամբողջությամբ և այսուհետ Ղազախստանում ամենածանր պատիժը կլինի ցմահ ազատազրկումը։

