fbpx
Սպորտ

Բենզեման դարձավ աշխարհում 2-րդ ֆրանսիացին, ով հատել է 400 գոլի շեմը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման մոտ է ֆուտբոլային լեգենդներից Թիերի Անրիի ռեկորդի գերազանցմանը։

Բենզեման 2 գոլ խփեց «Ատլետիկի» հետ խաղում՝ կարիերայում իր գոլերի ընդհանուր թիվը հասցնելով 401-ի։

Այսպիսով՝ Բենզեման դարձավ պատմության մեջ 2-րդ ֆրանսիացին, ով կարիերայի ընթացքում խփել է ավելի քան 400 գոլ։ Երկրորդը, ինչպես հասկացաք, Անրին է։

Այս վիճակագրական տվյալները հաղորդում է Stats Food-ը։

Նշենք, որ Անրին իր ակտիվում ունի 411 գոլ ու Բենզեմային ընդամենը 11 գոլ է մնացել, որպեսզի նա դառնա ֆրանսիական ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ