Երևանի «Փյունիկը» հայտարարեց իր նոր տրանսֆերի մասին․ ակումբ է վերադարձել Հայաստանի հավաքականի հարձակվող, «Փյունիկի» սան Գևորգ Ղազարյանը։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ «Փյունիկի» կազմում Ղազարյանն անցկացրել է 158 խաղ՝ դառնալով 52 գոլի հեղինակ։
Ղազարյանի վերջին ակումբը եղել է Լիմասոլի ԱԷԼ-ը։
«Փյունիկը» բարի վերադարձ ու հաջողություն է մաղթել Գևորգ Ղազարյանին։
