ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի օգնական Միքայել Միքայելյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին։
- Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ
- Ալեքսանյանը պարզաբանեց, թե ինչու Ղազինյանին չեն ընտրում ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ
«Եկեք արձանագրենք հետևյալը, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնին 8-րդ անգամ հավակնող Արթուր Ղազինյանը, մինչ օրս որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային անվտանգության ծառայություն չի ներկայացրել սահմանված կարգով նախատեսված փաստաթղթերը, որպեսզի ստանա Պետական և ծառայողական Գաղտնի փաստաթղթերի և տեղակատվության հետ աշխատելու թույլտվության կարգ», – գրել է Միքայելյանը։
Հիշեցնենք, որ հանձնաժողովի այսօրվա նիստում հերթական անգամ մերժվել է Ղազինյանի թեկնածությունը՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։